header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ
Կիսվել`

Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ

ԱրարատԲանկը տրամադրում է Վերականգնվող էներգիայի զարգացման  լիզինգ մինչև 120 ամիս մարման ժամկետով։

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    1,000,000,000 ՀՀ դրամ

  • Ժամկետ

    120 ամիս

Տրամադրման պայմաններ

Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։

Լիզինգառու Առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեություն ծավալած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Լիզինգի նպատակ Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցում և/կամ ընդլայնում
Լիզինգի արժույթ ՀՀ դրամ
Մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ
Լիզինգի գումար 5,000,001 – 80,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 9.4%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.96%
Լիզինգի Կանխավճար Սկսած 10%-ից
150-ից մինչև 500կՎտ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններ
Լիզինգի գումար 5,000,001 – 200,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
500-ից մինչև 1050կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խմբեր*
Լիզինգի գումար 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների հիման վրա կառուցվող էլեկտրակայաններ (քամի, բիոզանգված, երկրաջերմային կայաններ և այլն)
Լիզինգի գումար 5,000,001 – 1,000,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի ժամկետ 6 – 120 ամիս
Լիզինգի տոկոսադրույք 8.9%
Լիզինգի փաստացի տոկոսադրույք 9.41%
Լիզինգի Կանխավճար Սկսած 20%-ից
Այլ պայմաններ
Լիզինգի և տոկոսագումարի մարման եղանակ Անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար Չի գանձվում
Լիզինգի առարկայի ապահովագրություն 1. Փոխադրվող գույքի ապահովագրություն (կատարվում է գույքի փոխադրման ժամանակ)
2. ԿԱՍԿՈ կամ Ֆիզիկական վնասից և կորուստից ապահովագրություն (պարտադիր յուրաքանչյուր տարի` նվազագույնը լիզինգի մնացորդային արժեքի չափով)
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ օրական 0.13%
Վաղաժամկետ մարման  տույժեր/տուգանքներ Չի գանձվում

*Ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050կՎտ-ը, իսկ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրինը՝ 150կՎտ-ը։

Ուշադրություն․ լիզինի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր
  • Լիզինգի հայտ բնօրինակ,
  • Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
  • Պետ. Ռեգիստրից տեղեկանք
  • Կանոնադրություն (պատճեն),
  • Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
  • Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
  • Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
  • Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
  • Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
  • Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
  • Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:

 

Օգտակար տեղեկատվություն
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
  • Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն

Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Լիզինգի մայր գումարը։

Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Լիզինգի ստացման քայլերի հաջորդականություն։

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։  

Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 10.11.2023 | 12:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: